Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նախագիծն ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին»․ Արծվիկ Մինասյան

«Նախագիծն ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին»․ Արծվիկ Մինասյան
95
Այսօր, 15:30

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։
«Այսօր ժամը 17։00 կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին»,- հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմադիր խմբակցությունները հայտնեցին, որ չեն մասնակցի ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստին։
«Այդ նախագիծը ոչ միայն անընդունելի է իր կեղծ տեղեկությունների առումով, այլ ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի նախագծի քննարկմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխանության կազմակերպած քարոզչական շոուներին չի մասնակցում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստին