«Այդ տափակ տեսարանը կապ չուներ Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունները խաթարելու համար էր»․ Նիկոլ Փաշինյան

«Երևանում օտարերկրացի քաղաքացիները երգել են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիային նվիրված երգ, ուժայինները, դուք ոչ թե պարզել եք, թե ովքեր և ինչ նպատակով են դա արել, այլ ձերբակալել եք և միայն հանրային արձագանքի շնորհիվ չեք կալանավորել այն մարդուն, ով տարածել է այդ տեսանյութը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ հակված է կարծելու, թե առօրյայում հանդիպող անտրամաբանական այսպիսի երևույթները պայմանավորված են Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածություններով։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածությունների շրջանակում «ռևանշիզմի» դեմ պայքարի վերաբերյալ կետ կա։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. ինչ-որ դուք հիմա ասում եք, դա հիբրիդային պատերազմի մաս է․․․
Այդ ակցիայի նպատակը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ. դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմներ առաջացնելու համար է։
Որովհետև այդ երգի կատարողները ԻԻՀ-ից են։ Ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ ձեր շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։
Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ որ հանրությունը ցնցվի»։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
6303:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
7502:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
19400:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
82Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
82Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
82Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
81Երեկ, 21:18