«Տարածաշրջանում որոշիչ դերը Ռուսաստանինն է՝ ուզենք, թե չուզենք»․ Հովհաննես Ավետիսյան
111 Երեկ, 23:18 Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարի ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի, կամ էլ դադար կառնի տևական ժամանակ: Ուկրաինան հետ չի ստանա կորսված տարածքները, ԱՄՆ-ը խաղաղապահ զորք չի տեղակայի Ուկրաինայում: Իսկ վերջինս էլ ՆԱՏՕ մտնելու հեռանկար չի ունենա: Սրանց մասին երեկ հայտարարեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կգնա ռազմականացման ճանապարհով՝ ստիպված լինելով ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ 5%-ի: Ինչ է նշանակում այս ամենը մեզ համար: Ադրբեջանը կհամոզվի, որ ուժի ճանապարհով կարելի է այլ պետության տարածքներ գրավել և պահել: Սա նշանակում է, որ հավանաբար հենց այս տարի Ադրբեջանը մեզանից նոր տարածքներ կտանի և նաև Սյունիքի ուղղությամբ կաշխատի: Սա նաև նշանակում է, որ այս տարածաշրջանում, ինչպես նախորդիվ, որոշող կլինի Ռուսաստանը, իսկ եթե չուզենք նրանց, ապա՝ Թուրքիան: Իրանին Եվրոպան և Արևմուտքը մոտ չեն թողնի, հատկապես, երբ ԱՄՆ պատրաստվում է դիրքավորվել նաև Գազայում, որի նաև երկրորդային նպատակն է Իրանում իշխանափոխություն կազմակերպելը: Այս համատեքստում Հայաստանի ԵՄ գնալը, ինչպես նախորդիվ նշել եմ, կեղծ օրակարգ է, նախընտրական օրակարգ հայկական անգիտակից զանգվածի համար՝ լավ կյանքի խոստումով մնալ իշխանության, փոխարենը որևէ բան չտալ, հետո ասել փորձեցինք՝ չեղավ: Այնինչ ի սկբանե նույն այս քաղաքական խաղի տերերը՝ օրվա ռեժիմն ու դրա սպասարկուները գիտեն, որ ԵՄ-ն մեզ չի սպասում, ԵՄ-ն խրված է սեփական խնդիրների մեջ, և Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող հավակնել անդամակցության: Ինչ պետք է անի գիտակից հայը՝ կապում է խուրջինը ու հայդա ապահով ափեր: Իսկ ինչ պետք է անի գիտակից հայը, ով ուզում է սեփական պետության մեջ ապրել՝ կենտրոնանում է քաղաքական գործընթացների վրա, միանում է քաղաքական խմբերի, մասնակցում է այդ խմբերի ուժեղացմանը՝ ոչ միայն փոքր տնտեսական աջակցությամբ, այլ նաև սեփական ժամանակը տրամադրելով և մասնակցելով պայքարի տարբեր գործընթացների: Ոչինչ չանելն ու սպասելը հանցավոր անգործություն է դիտարկվելու ձեր իսկ կողմից շատ մոտ ապագայում: Ինչ ենք անելու, նախ պարտավոր ենք ազատվել թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող, ասել է թե՝ դավաճան ռեժիմից: Այնուհետ պարտավոր ենք հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ հետ՝ հիշելով որ տարածաշրջանում որոշիչ դերը Ռուսաստանինն է՝ ուզենք, թե չուզենք: Մեր ներքին ռեսուրսների աղետալի վատնմանը պարտավոր ենք դադար տալ, պարտավոր ենք վերախմբագրել ամբողջ պետական համակարգը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները: Սրանք ներկայում աշխատում են հայկական պետության դեմ՝ վատնելով մեր սուղ ռեսուրսները: Ինքս պատրաստակամ եմ գաղափարակից անհատների և խմբերի հետ պայքարի և պետականաշինության գործընթացի ակտիվ մասնակից դառնալ: Պարտավոր ենք խոսքերից ակտիվ գործողությունների դիմել: Բավ է վախենալ պատասխանատվություն ստանձնելուց»: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ
8100:06«ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը մեր երկրին, բացի վնասից, ոչինչ չի կարող բերել»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
71Երեկ, 23:54«Տարածաշրջանում որոշիչ դերը Ռուսաստանինն է՝ ուզենք, թե չուզենք»․ Հովհաննես Ավետիսյան
107Երեկ, 23:18«ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանել արցախահայության միջազգային իրավասուբյեկտությունը»․ Տարոն Սիմոնյան
96Երեկ, 23:06«Սյունիքի հարցը կարող է դառնալ հիմնական շանտաժի թեմա»․ Գայանե Աբրահամյան
112Երեկ, 22:35«Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը վաղաժամ է»․ Արտակ Զաքարյան
111Երեկ, 21:30«Քոչարյանն ու Օսկանյանն այնքան համոզիչ են ձևացրել, որ բոլոր միջնորդները հավատացել են»․ Մարիա Կարապետյան
160Երեկ, 20:42ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպել է Արցախյան շարժման ակտիվիստների հետ
215Երեկ, 20:36