«Հայ հանրույթն ուշադրության չի արժանացնում Մակրոնի առավել էական հայտարարությունները». Հակոբ Բադալյան
![]() 110 Երեկ, 23:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպացի առաջնորդներին որակում է վախկոտ՝ ասելով, որ նրանք, կարծես թե, նստած սպասում են իրենց ճակատագրին, որ գա ու տնօրինի Թրամփը: Օրբանը հայտարարել է, թե Թրամփը երբ գա, նա գալու է ԱՄՆ-ի շահերով: Վիկտոր Օրբանը եվրոպացի առաջին առաջնորդն է, որը ինտենսիվ շփվել է Թրամփի հետ դեռ մինչև նրա ընտրությունը: Օրբանն է թերևս սկսել Թրամփ-Պուտին-Ցզինպին կոմունիկացիան՝ 2024-ի ամռանը: Այսօր Օրբանը հայտարարում է, որ Թրամփը գալու է ԱՄՆ-ի շահերով: Նա այդպիսով փորձում է ներկայացնել Եվրոպայի շահերն առաջնորդողի հայտ: Իսկ Եվրոպայում այդ իմաստով սկսվելու է, թերևս, բավականին կոշտ մրցակցություն: Արդեն անդրադարձել եմ 6+1 հայտարարությանը՝ անդրադարձի հղումն այս գրառման վերևի մասում: Հունգարիան չկա այդտեղ: Օրբանն, ըստ ամենայնի, փորձելու է ձևավորել իր «կոալիցիան»՝ Հունգարիա, Ավստրիա, Սլովակիա: Այստեղ կարող է ներառվել Ռումինիան, եթե այդ երկրի նախագահի ընտրությանը հաջողության հասնի աջ պահպանողական թեկնածու Կելին Ջորջեսկուն: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ամիսներ առաջ հայտարարում էր՝ Եվրոպան միայն ՆԱՏՕ-ն ու Եվրոմիությունը չէ: Մակրոնի՝ «հայաստանապատկան» ամեն շունչ ու արտաշունչ մոնիթորինգ իրականացնող հայ հանրույթը, սակայն, ուշադրության չի արժանացնում նրա առավել էական հայտարարությունները, որոնք հենց այ մասին են, որ, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինի եվրոպական քաղաքականության ինքնության արտահայտիչները: Դրանք կարող են պահպանվել, բայց եվրոպական ինքնությունը կկստանա նոր ձևեր ու բովանդակություն, քանի որ ներկայիս ինքնությամբ Եվրոպան պարզապես անկարող է լինելու սուբյեկտ լինել աշխարհակարգի վերաձևման այս պրոցեսում: Այն աշխարհը, որում իր ինքնությամբ դիրքավորվել էր ԵՄ-ն՝ իր, այսպես ասած, կոկիկ հարմարավետության մեջ, գլուխը դրած ԱՄՆ-ի ուսին, այլևս գոյություն չունի: ԱՄՆ-ն հայտարարում է, որ իր ուսն իրեն պետք է, որ ինքը պետք է երկու ձեռքով դիմակայի Չինաստանին: Ի դեպ, Օրբանն Արաբական Էմիրություններում միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբխիձեի հետ: Օրբանը հայտարարել է, որ լավ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ՝ ասելով, որ պայմանավորվել են Բուդապեշտում անցկացնել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստ որքան հնարավոր է շուտ: Այլ կերպ ասած, Օրբանը Կոբախիձեին հրավիրել է հնարավորինս շուտ այցելել Հունգարիա: Դա կնշանակի, որ կա Վրաստանի հետ առարկայական հարցեր քննարկելու մտադրություն, կոնկրետ առաջարկներով: Ավելի վաղ, անդրադառնալով, Վրաստանի ներքին իրավիճակին, առիթ ունեցել եմ ասելու, որ այնտեղ միայն թվացյալ է Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն, իսկ խորքային առումով իրականում դիմակայությունը ներարևմտյան է: Օրբանը Թբիլիսիին թերևս կառաջարկի տեղավորվել աջ-պահպանողական եվրոպական ալիքի վրա, թերևս ներկայացնելով այդ ալիքի համատեքստում այն ձևաչափը, որ պատկերացնում է նոր եվրոպական անվտանգության ճարտարապետության համատեքստում: Հետաքրքիր է, ինչ կանի Երևանը, ուր օրերս էր հյուրընկալվել Վրաստանի վարչապետը և արել մի էական հայտարարություն, որի աննախադեպության հանգամանքը շեշտել էի այդ օրերին և չեմ զլանա հիշեցնել այժմ. «Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի», Երևանում հայտարարել էր Կոբախիձեն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Նիկոլին վերջում ***ելու են իր նախկին պողոսները». Արգիշտի Կիվիրյան
7400:48«Դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու վճարել 1․130․000 դրամ». Էդգար Ղազարյան
18000:24«XAXALOVE-ը ետ է հավաքում Արցախի նկարով փազլ-քարտեզները. վերևներից հրահանգել են». Անուշ Աթաջանյան (լուսանկար)
12900:18Պատերազմի ժամանակ գրեթե 400 հազար ռուսաստանցի հաշմանդամ է դարձել
9100:13«Մինչ Լևոն Զուրաբյանը քննադատում է, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է հայտնում». Արուսյակ Ջուլհակյան
9500:00«Ինչի՞ ա հոսանքի բաժանորդ դառնալու վճարը 180000-ից դարձել 700000». Նարեկ Մարտիրոսյան
145Երեկ, 23:42«Հայ հանրույթն ուշադրության չի արժանացնում Մակրոնի առավել էական հայտարարությունները». Հակոբ Բադալյան
108Երեկ, 23:30ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
87Երեկ, 22:54