ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
![]() 88 Երեկ, 22:54 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը անօրինական ճանաչելու որոշումը։ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ընդգծվում է, որ այս հանգամանքներում ոստիկանության բացառիկ հսկողության տակ գտնվող կալանավորին ավելի քան յոթ ժամ պահելը հավասարազոր է ազատությունից զրկելուն։ Դատարանը նաև գտել է, որ կալանավորման հիմքեր չկան։ Հովհաննես Իշխանյանը տարվել էր Շենգավիթի բաժանմունք, ենթարկվել անձնական խուզարկության, լուսանկարվել, մատնահետք վերցվել։ Նրան պահել էին մոտ 6:00-ից մինչև 13:30՝ առանց սնունդի, հանգստի, իսկ հագուստը մնացել էր թաց՝ ջրցան մեքենայի ազդեցությունից։ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չէր առաջադրվել, իսկ նույն օրը երեկոյան ազատ էին արձակել։ ՄԻԵԴ վճռում նաև ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցի ժամանակ ձերբակալությունները կատարվել են զանգվածային՝ առանց դիմողի գործողությունների հանցավորության անհատական գնահատման և առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի։ |
«Նիկոլին վերջում ***ելու են իր նախկին պողոսները». Արգիշտի Կիվիրյան
7400:48«Դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու վճարել 1․130․000 դրամ». Էդգար Ղազարյան
18000:24«XAXALOVE-ը ետ է հավաքում Արցախի նկարով փազլ-քարտեզները. վերևներից հրահանգել են». Անուշ Աթաջանյան (լուսանկար)
12900:18Պատերազմի ժամանակ գրեթե 400 հազար ռուսաստանցի հաշմանդամ է դարձել
9100:13«Մինչ Լևոն Զուրաբյանը քննադատում է, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է հայտնում». Արուսյակ Ջուլհակյան
9500:00«Ինչի՞ ա հոսանքի բաժանորդ դառնալու վճարը 180000-ից դարձել 700000». Նարեկ Մարտիրոսյան
145Երեկ, 23:42«Հայ հանրույթն ուշադրության չի արժանացնում Մակրոնի առավել էական հայտարարությունները». Հակոբ Բադալյան
108Երեկ, 23:30ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
87Երեկ, 22:54