Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Տիգրան Բարսեղյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Տիգրան Բարսեղյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
95
Երեկ, 22:12

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- ասել է նա:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով։
Հիշեցնենք՝ Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել են տանը մահվանից երեք օր անց։
Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: