Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ադրբեջանը նոր շինծու մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանը նոր շինծու մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին
156
Երեկ, 22:00

Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացվել Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանն այժմ «մեղադրվում է» նաև արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: