««Սուրբ Սարգիսն» աշխարհի ամենասիրուն տոներից է»․ Կարինե Փանոսյան

Զբոսավար Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգային մշակույթը սիրով է լեցուն։ Դրա համար էլ այսքան երկար ժամանակ է՝ գոյություն ունենք։
Ամեն ինչ մտածել են ժամանակին մեր ապերն ու պապերը։ Միայնակների համար սեր վաստակելու, սեր երազելու մասին են հոգացել՝ Սուրբ Սարգիս, երազողների համար հանդիպելու, ծանոթանալու առիթներ են մտորել՝ Համբարձում, Վարդավառ, իսկ երբ ամեն ինչ բնության օրհնանքով հասունացել է, աշնանը հարսանիքներ են սկսել, ու մինչև Բարեկենդան ամուսնացրել, ամուսնացել։
Ազգայինը ամոթ չէ։ Ազգայինն ամենավեհն ու ամենափառավորն է, որ մարդկությունը վաստակել է իր գոյության ընթացքում։
Սուրբ Սարգիսն աշխարհի ամենասիրուն տոներից է։ Այն ո՛չ միայն չի զիջում օտար տոներին։ Այն բոլորից բարի ՍԻՐՈ ՏՈՆՆ Է, որովհետև սեր է քարոզում։
Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը։
Սիրով լինենք»։

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
618:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5016:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8013:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
7913:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8912:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10012:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7611:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
7011:18