«Մշտապես ժողովրդին հիշեցնում են, որ «դո՛ւք եք մեզ իշխանություն տվել, դե կերե՛ք»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր զարմանում ենք ինչ-որ մի ՔՊ-ականի տմարդի պահվածքից․ վա՜յ, տեսե՜ք, Ալենը վիրավորեց, Նիկոլը ուրացավ, Կոնջորյանը պղծեց, մեկել-մյուսը։ Ժողովուրդ ջան, սա միանմանների խումբ է, բոլորը հավասարաչափ անընդունելի են մեր ազգային տեսակին, ինչի՞ ենք անընդհատ զարմանում։
Ոնց որ սերիական մարդասպանների համար համաներում հայտարարես, բանտից հանես դուրս, ձեռքը փող տաս, կուշտ կերակրես, հագցնես, ավտոն էլ դնես տակը, բայց և ամեն անգամ զարմանաս, թե՝ վայ, մարդասպանը էսօր երեխուն սպանեց, էսօր էն տատիկին սպանեց, հղի կնոջ սպանեց։ Բայց գիտենք, չէ՞, որ գործ ունենք սերիական մարդասպանի հետ։
Պատկերացրեք՝ բակում փողոցային շուն կա, որը ամեն օր հարձակվում է մարդկանց վրա։ Մենք էլ պատուհանից ամեն օր նայում-զարմանում ենք, ասում ենք՝ վայ, էսօր մանկապարտեզից եկող երեխայի կծեց, վայ էսօր հացի խանութ գնացող տատիկի կծեց։ Ամեն օր զարմանում ենք ու ասում՝ մեկը չկա՞ տանի-գցի․ հա, ու որ մեկն էլ գաիս ա, որ տանի-գցի, էլի պատուհանից նայում զարմանում ենք, որ վայ քու, իրեն էլ կծեց։ Ու էդ շունը շարունակում է հարձակվել, կծել, վարակել ու վրա տալ մարդկանց։
Էս մարդկանց ասածներից վիրավորվում ենք, բայց իրենք այլ բանի ընդունակ չեն, մի օր արցախցիներին են վիրավորում, մի օր մարդկանց ասում են համբալ, մի օր ասում են թամբալ, մի օր ասում են ուրանանք Ցեղասպանությունը, մոռանանք Արարատը, կոնյակը բրենդի ասեք ու այդպես շարունակ՝ ամեն ինչ։
Դրանք սաղ միանման են, ու մի բան էլ՝ մշտապես ժողովրդին հիշեցնում են, որ «հենց դո՛ւք եք մեզ բերել, իշխանություն տվել, դե կերե՛ք»։ Ոնց որ մուռ հանեն, լուրջ եմ ասում»:

«Մենք իրենց ասենք՝ մեր գերիներից տվեք, որ այս զինվորին տա՞նք․ վաղն էլ կարա մեզնից զինվոր անցնի, բա մե՞նք ում ենք տալու»․ Նիկոլ Փաշինյան
3721:00
«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան
3720:42
Պուտինը Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովում կհանդիպի Փեզեշքիանի հետ
5320:30
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ctrl Z հաղորդմանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5420:18
«Իշխանությունը պետք է ամաչի․ ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5120:06
«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5019:54
«Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4819:42
«Մեր սահմանային պաշտպանության քաղաքականությունը վերանայման կարիք ունի»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
5619:30