«Ով ապացուցեց, որ չի վախենում Նիկոլից, նա էլ իշխանափոխություն կանի»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանափոխություն չլինելու պատճառը մեկն է՝ հանրային դաշտում չկա այն անձը, ով ի վիճակի է թագավորել հայերին: Այո, հենց թագավորել, քանի որ այլ տեսակի ղեկավար հայերը գենային մակարդակով չեն ընդունում և չեն ընկալում:
Ցանկացողներ, իհարկե, կան, բայց դե մեջները պիտանի մարդ չի երևում:
Մյուս կողմից, հպատակներն էլ պետք է որևէ մեկին ընկալեն որպես թագավոր:
Հենց դա է նիկոլի դեռևս գոյատևման միակ պատճառը:
Թե չէ դուք էլ մտածում եք, թե այս ու այն աշխարհքաղաքական կենտրոնը դեռ որոշում չեն ընդունել, պահում են կապիտուլյանտին և այլն:
Այդ կենտրոնները բարձր սարից թքած ունեն մեր երկրի վրա, բացի այդ, քանի որ Հայաստան պետությունը իրենից ոչ մի լուրջ գործոն չի ներկայացնում, Հայաստանի ցանկացած ղեկավար արտաքին քաղաքականության մեջ ոչ մի ընտրություն էլ չունի:
Ով չվախեցավ նիկոլից, նրան ձեռնոց նետեց և ապացուցեց, որ չի վախենում, նա էլ իշխանափոխություն կանի: Բայց դե նման մարդու ի հայտ գալը հայկական հանրության պայմաններում, պարզապես Աստծո նախախնամություն է և բարեգթություն, այլ ոչ թե ինչ-որ բնական քաղաքական գործընթաց»:

«Ավետիքի սկզբունքայնությունը վախեցնում է նրանց, ովքեր սովոր են գործել ստվերում». Հրայր Կամենդատյան
6103:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվելու են, ու Փաշինյանին հաշիվ է ներկայացվելու». Արմեն Այվազյան
10100:42
Թրամփը կիսվել է Ալիևին գովաբանող հոդվածով (լուսանկար)
168Երեկ, 19:58
Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան
156Երեկ, 19:29
Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկնի ԱՄՆ
91Երեկ, 18:36
«Փաշինյանի «պլան B»-ն՝ «անտարբեր Հայաստան»»․ Արմեն Աշոտյան
96Երեկ, 17:30
Պակիստանը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները
207Երեկ, 17:27
««Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել իմ նկատմամբ․ որպես մեղադրյալ են ներգրավել»․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
90Երեկ, 17:24