«Ավետիքի սկզբունքայնությունը վախեցնում է նրանց, ովքեր սովոր են գործել ստվերում». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկոտրում կամքի և հավատքի մասին. իմ ընկեր Ավետիք Չալաբյանը։
Այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իմ ընկերը՝ Ավետիք Չալաբյանը, գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։
Բայց պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ։
Ավետիքն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, որն իր կյանքով ու կերպարով միշտ եղել և մնում է քրիստոնեական հավատքի ու մեր դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։
«Արդարության համար հալածվողները չեն պարտվում, նրանք կոփվում են»։
Անազատության մեջ անգամ նրա ներքին լույսն ու հավատքն անսասան են։ Այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։
Ավետիք եղբայր, քո արժանապատիվ կեցվածքը թե՛ ազատության մեջ, և թե՛ այսօր՝ բանտախցում, ոգեշնչում է բոլորիս։ Մենք քո կողքին ենք, և հավատում ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը շուտով հաղթանակելու են։
Տոկունությո՛ւն և ուժ քեզ, իմ հավատարիմ ու անկոտրում ընկեր»։

«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
6312:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
6910:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
13403:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
16001:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
15900:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
17400:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
118Երեկ, 23:54
Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում
112Երեկ, 23:42