«Նոր Հայաստանում արյուն չկա՞». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում արյուն չկա՞:
Ուրեմն, Հայաստանում ամենատարածված (գերիշխող) արյան խումբը երկրորդ դրականն է:
Արմենիա ԲԿ-ի (նախկինում՝ Հանրապետական հիվանդանոց) բուժառուին անհրաժեշտ էր հենց այդ խմբի արյունը: Հանրապետականում կա «արյան բանկ»: Սակայն, ըստ որոշ բժիշկների վկայությունների, արյան այդ տեսակը Հանրապետականի «բանկում» բացակայում է: Ըստ այդմ, Հանրապետականի բժիշկը լրացնում է փաստաթղթերը և բուժառուի ազգականներին «ուղարկում» Արյան Բանկ՝ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն: Այդ կենտրոնից ևս տեղեկացնում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն և, միաժամանակ՝ տարակուսում են, թե ինչու Հանրապետականն արյուն չի տրամադրում: Հանրապետականում ևս մեկ անգամ պնդում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն:
Բուժառուի ազգականները ճարահատյալ զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարություն: Սկզբից նախարարության աշխատակիցը փորձեց «բացատրել», որ նախարարությունն «արյան հարցերով» չի զբաղվում և որևէ տեղեկություն չունի: Բուժառուի ազգականները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում, ՀՀ քաղաքացիներն աշխարհի հատկապես որ պետությունից՝ Մոզամբիկի՞ց, Մարոկոյի՞ց, թե՞ ԱՄՆ-ից, կարող են տեղեկություն ստանալ և ձեռք բերել երկրորդ դրական խմբի արյուն: Նախարարության աշխատակիցը «լրջացավ» և խոստացավ խնդիրը ներկայացնել ում որ անհրաժեշտ է: Խոստում տալուց անցավ մի քանի ժամ: Այդ ընթացքում, բուժառուի ազգականներն արյուն չգտան և այն փնտրելու հետ զուգահեռ փորձում էին կապ հաստատել նախարարության հետ: Բուժառուն մահացավ: Վերջինիս մահից շուրջ 2-3 ժամ անց նախարարությունից «հետ զանգեցին» և հետաքրքրվեցին, թե ինչու են ազգականներն իրենց զանգահարում: Այսքանը:
Չէ, այդպես չէ, որ արյունը կփրկեր բուժառուի կյանքը: Վստահ եմ՝ չէր փրկի: Սակայն մի փոքր հույս կտար: Բացի դրանից՝ Հայաստանում հո միայն այդ բուժառուն չէ՞: Կարող են, չէ՞, լինել այլ բուժառուներ, որոնց ևս երկրորդ դրական խմբի արյուն անհրաժեշտ լինի և փրկի վերջիններիս կյանքը: Այդ դեպքում, ի՞նչ է լինելու: Որտեղի՞ց են արյուն գտնելու:
Կրկին հիշեցնեմ՝ Հայաստանում ամենատարածված (գերիշխողը) արյան խումբը երկրորդ դրականն է»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
9900:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
259Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
26518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
26518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
296613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
195412.08.2026, 23:18