«Ի՞նչ էր նշանակում լինել հին երևանցի». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ էր նշանակում լինել հին երևանցի…
«Հին երևանցին» պարզապես անցյալի կերպար չէ։ Այն երևանյան մշակույթն էր, մտածողությունը, մարդկանց միջև հարգանքի ու վստահության մթնոլորտը։ Ժամանակի ընթացքում այս կերպարը որոշ չափով նաև իդեալականացվել է. ինչպես ցանկացած քաղաքում, հին Երևանում նույնպես կային տարբեր բնավորության, տարբեր խավերի ու տարբեր կենսակերպ ունեցող մարդիկ։ Սակայն մեկ բան անվիճելի է՝ քաղաքն ուներ իր առանձնահատուկ մշակույթը։
Հին Երևանը փոքր քաղաք էր, որտեղ մարդիկ գրեթե բոլորը ճանաչում էին միմյանց, իսկ թաղը՝ համայնք էր, որտեղ հարևանները կիսում էին ոչ միայն բակը, այլև հոգսն ու ուրախությունը։ Երեխաները միասին էին մեծանում, մեծերը երեկոները հավաքվում էին բակերում, զրուցում, թեյ կամ սուրճ խմում, քննարկում քաղաքի ու ընտանիքի գործերը։
Հյուրընկալությունը Հին Երևանում պատվի հարց էր, քաղաքավարությունն ու խոսքի կուլտուրան՝ ինքնության մի մասը, իսկ հումորը՝ երևանցու այցեքարտը։ Մեր օրերում այդ սովորույթներից շատերը գրեթե վերացել են։ Բաց բակերը փակվել են, հարևանները հաճախ նույնիսկ չեն ճանաչում միմյանց, թաղային ինքնությունը թուլացել է, իսկ փոխադարձ վստահությունն այլևս այն չէ, ինչ նախկինում էր։ Միգուցե ժամանակները փոխվել են, բայց արժե ինքներս մեզ հարց տալ.
Եթե հին երևանցուց այսօր մի արժեք պետք է վերադարձնենք մեր քաղաք՝ ո՞րն է դա․ քաղաքավարությո՞ւնը, հարևանասիրությո՞ւնը, հյուրընկալությո՞ւնը, հումորի զգացո՞ւմը, թե՞ պատասխանատվությունը Երևանի նկատմամբ»։

«Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք». Ոսկան Սարգսյան
1814:36
«2 ամսվա զինծառայողներին մարտի դաշտ մտցնելը, նրանց առանց հրամանատար ու կապի միջոց թողնելը ի՞նչ է, եթե ոչ սրիկայություն». Արամ Գևորգյան
5213:48
ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում 8 տարի անց հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի պատկերասրահից գողացված աշխատանքը
7413:40
Claude նեյրոնային ցանցը առաջին անգամ աշխատանքից ազատել է մարդու
7513:28
«Ի՞նչ սրտով ու ի՞նչ բարոյականությամբ է հնարավոր լռեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ ու կրկին փարվել թուրքին». Նաիրի Հոխիկյան
5812:48
«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
7212:12
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության քարտեզի շուրջ
10612:04
«Զառա՛, ավելի լավ է անկեղծ ասա, որ դու շատերդ խորհրդարանում եք հե՛նց շարիկ գլորելու առաքելությամբ». Արեգ Սավգուլյան
7911:42