«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգլիայի դեմ տարած հաղթանակից հետո արգենտինացիների պարզած պաստառի վրա գրված է, որ Մալվինյան կղզիները արգենտինական են։ Այս կոնֆլիկտի պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1833 թվականից, երբ Բրիտանիան ուժի սպառնալիքով վտարեց փոքրաթիվ արգենտինացիներին այդ կղզուց և այն անվանեց Ֆոլկլենդյան կղզիներ։ Արգենտինան նոր էր անկախացել Իսպանիայից և ի զորու չէր եղել պաշտպանել իր տարածքը։
Բրիտանացիները սա համարում են իրենցը, քանի որ ասում են, որ իրենք են այն բացահայտել և հետո ժամանակավորապես հեռացել են այնտեղից, բայց չեն հրաժարվել տարածքից։ Չնայած բուն Բրիտանիայից այն հեռու է շուրջ 12.000 կիլոմետր, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի 1982-ին զորք ու նավատորմ ուղարկի՝ այն արգենտինացիների հարձակումից պաշտպանելու համար։
Դա ոչ բերրի հող է, ոչ պատմական արժեք ունի. դեռևս 18-րդ դարում Իսպանիան այն օգտագործում էր որպես աքսորավայր հանցագործների համար, ինչպես նաև որպես ռազմական հենակետ և ձկնորսական կայան։ Սակայն դա չի խանգարում, որ այսօր այդ տարածքի համար, որտեղ անգամ անտառ չկա, որը անպտուղ, խստաշունչ և քամոտ տարածաշրջան է և որտեղ գերակշռում են տորֆային ճահիճները, պայքարի երկու հսկա պետություն։
Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիներն ու խոսում այդ մասին։ Իսկ մերօրյա սրիկաները, անգամ 3 տարի չանցած, արդեն Արցախ անվան, դրոշի ու այսօր արդեն «Տատի-Պապիկի» արձանի նկարի դեմ են պայքարում։ Պայքարում են, որովհետև հայ չեն, որովհետև պատմական հիշողություն չունեն, իրենց նախնիները քոչվորներ են եղել։ Ուրիշ պատճառ ու արդարացում չկա դրան»։

«Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք». Ոսկան Սարգսյան
1814:36
«2 ամսվա զինծառայողներին մարտի դաշտ մտցնելը, նրանց առանց հրամանատար ու կապի միջոց թողնելը ի՞նչ է, եթե ոչ սրիկայություն». Արամ Գևորգյան
5213:48
ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում 8 տարի անց հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի պատկերասրահից գողացված աշխատանքը
7413:40
Claude նեյրոնային ցանցը առաջին անգամ աշխատանքից ազատել է մարդու
7513:28
«Ի՞նչ սրտով ու ի՞նչ բարոյականությամբ է հնարավոր լռեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ ու կրկին փարվել թուրքին». Նաիրի Հոխիկյան
5812:48
«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
7212:12
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության քարտեզի շուրջ
10612:04
«Զառա՛, ավելի լավ է անկեղծ ասա, որ դու շատերդ խորհրդարանում եք հե՛նց շարիկ գլորելու առաքելությամբ». Արեգ Սավգուլյան
7911:42