«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացնում է. «ԿԸՀ-ն հանրաքվեի նախաձեռնություն գրանցեց։
Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը գրանցեց Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ սահմանադրության մեջ։
Հանրաքվեի նախագիծը գրանցման է հանձնել Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած Ալյանս կուսակցության կողմից ձևավորված «Եվրասիական Ալյանս» անվամբ նախաձեռնությունը։ Սահմանադրության մեջ լրացում կատարելու նպատակն է չեզոքացնել և կանխել
2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։ Նախագծով առաջարկվում է սահմանադրությամբ արգելել ՀՀ-ին ստորագրել այնպիսի միջպետական պայմանագրեր, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ-ի կողմից ստորագրված և արդեն գործող այլ միջպետական պայմանագրերի հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված և գործող օրենքներին և միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ և միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել և վավերացվել»:
Մանրամասն հիմնավորումները ներկայացված են ամբողջական փաստաթղթի մեջ»։

«Կաթողիկոսին պիղծ կոչող Նիկոլ Փաշինյանի գրքից հատված՝ բ*զության մասին».
023:18
«Հենց այսպես էլ երկիր ենք ղեկավարում». Տիգրան Դավուդյան
5821:48
«Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է». Արա Պողոսյան
6021:12
«Այդ քարտը դուք էիք նվիրել, որ գնա պատերազմում հաշմանդամ դարձած որդուն տեսակցության». Լուսինե Մարտիրոսյան (լուսանկար)
8420:48
«Որոշ ընդդիմադիրներ ինչո՞ւ են անձնվիրաբար պաշտպանում Պապիկյան Սուրոյին». Կարեն Վրթանեսյան
7520:42
«Հերթական սարսափելի միտքն ասաց նիկոլն ԱԺ ամբիոնից». Անժելա Էլիբեգովա
8120:12
«Քանի՞ կոպեկ արժե ատեստացիան, եթե Ճամբարակի դեպքի նման ողբերգություններ պետք է կատարվեն». Գեղամ Մանուկյան
7219:48
Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդին
9119:36