«Երևանում օդի աղտոտվածությունը անգամ ձյան և քամու պայմաններում վտանգավոր մակարդակի վրա է»․ Հենրիխ Դանիելյան

1656
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 16:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա։ Օդի աղտոտվածության խնդիրը վերածվել է լրջագույն անվտանգային մարտահրավերի մեր քաղաքացիների համար։ Բացի այն, որ գործող իշխանությունները վտանգում են երևանցիների առողջությունը, նրանք նաև էլ ավելի են նվազեցնում Երևանի՝ որպես զբոսաշրջության համար ընդունելի քաղաքի առանց այդ էլ ցածր վարկանիշը՝ տուրիզմի ոլորտում խայտառակ գնաճի և անպատասխանատու քաղաքականության հետևանքով, ինչը վտանգում է ոլորտի զարգացումը և ստիպում զբոսաշրջիկներին նախընտրել տարածաշրջանի այլ երկրներ կամ առնվազն հեռու մնալ Երևանից»։
Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135707.10.2026, 01:06