«Նորակերտի ասֆալտը մեծ ոսկոր է դառնալու Փարաքարի ՔՊ-ական համայնքապետարանի համար». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի կենտրոնական 1կմ երկարությամբ ճանապարհը 2024-ի դեկտեմբերին ՔՊ-ական իշխանությունը հապշտապ, անձրևի տակ ասֆալտ արեց։ Տեղի բնակիչները բողոքում էին, որ մի քանի տարի առաջվա հաստ շերտով ասֆալտը քանդել են, տեղը բարակ ասֆալտի շերտ փռել՝ առանց մազութի և գուցե նաև առանց ներքևի անհրաժեշտ այլ շերտերի։
Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ ոմն Լյուդվիգ Գյուլնազարյանի ուղիղ հսկողությամբ ասֆալտապատումը պետական բյուջեի վրա նստել է առնվազն 56 մլն դրամ։
Ասֆալտն ավարտելուց օրեր անց որոշ հատվածներում այն սկսել է քանդվել։ Նորակերտ գյուղի որոշ բնակիչների հետ չափել ենք ասֆալտի շերտի հաստությունը, որը չի գերազանցում 2,5 սմ-ը։
Փարաքարի համայնքապետարանից հունվարի 9-ին պահանջել ենք տրամադրել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկատնտեսական փաստաթղթերը, որպեսզի հասկանանք, թե ինչքան է նախատեսված ասֆալտային շերտի համար, ինչ ուրիշ շերտեր պիտի լինեն և այլն։
Օրենքի ակնհայտ խախտումներով Փարաքարի համայնքապետարանը արդեն 25 աշխատանքային օր է՝ չի տրամադրում այդ փաստաթղթերի պատճենները, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է առավելագույնը 5 աշխատանքային օր։
«Արարատյան պետություն» ՀԿ-ն դիմել է վարչապետի աշխատակազմ՝ իր ենթակա մարմնին օրենքի դաշտ բերելու պահանջով և նշել, որ կա կոռուպցիայի հիմնավոր կասկած։
Մեր պահանջը փոխանցվել է ՏԿԵ նախարարություն, որն էլ այն փոխանցել է Արմավիրի մարզպետին։
Որքան հասկանում եմ՝ Նորակերտի ասֆալտը մեծ ոսկոր է դառնալու Փարաքարի ՔՊ-ական համայնքապետարանի համար»։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
10200:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
9400:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
10400:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
10200:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
143Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
161Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
248Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
157Երեկ, 22:18