«Քոչարյանի ասուլիսն ավելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Փաշինյանի հարցազրույցները՝ միասին վերցրած»․ Արթուր Խաչատրյան

«ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը շատ ավելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները՝ միասին վերցրած, և դա ՔՊ-ականների ախորժակով չէր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին։
«Նրանք պետք է ամեն ինչ անեին, վարկաբեկեին, փորձեին ուշադրությունը ոչ թե Քոչարյանի հարցազրույցի վրա սևեռել, այլ իրենց խառնափնթոր մեկնաբանությունների։ Հիմա պարզ է, որ իրենք փորձում են այն տպավորությունը ստեղծել, որ իրենք արևմտամետ են, գնում են դեպի ժողովրդավարություն, մնացած բոլորը ռուսների գործակալներն են։ Բայց հիշեցնեմ, որ երբեք Հայաստանի, օրինակ, տնտեսական կախվածությունը Ռուսաստանից այսքան էական չի եղել, ինչպես իրենք իրենց օրոք։ Իսկ Արևմուտքի հետ բոլոր իրավապայմանագրային հարաբերությունները կնքվել են դեռևս նախորդ երեք իշխանությունների օրոք․․․ Արանով իհարկե իրենք փորձում են ոչ միայն ուրիշներին մեղադրել, այլ նաև ցույց տան, թե իրենք անմեղ են, թե ինչ կարող էին անել, եթե ռուսները ոչ մի բան չարեցին․ ինչի՞ չարեցին իրենց օրոք, իսկ անում էին այլ ժամանակներում, դա, իհարկե, շատ ավելի լուրջ վերլուծության խնդիր է։ Թե ինչո՞ւ էր, օրինակ, Ադրբեջանը միշտ բողոքում, որ Ռուսաստանը Հայաստանին այդքան զենք էր ձրի տալիս, իսկ իրենց օրոք հանկարծ պարզվեց, որ միայն հնդիկներն են մի քանի հատ հրթիռ տալիս»,- ընդգծեց պատգամավորը:

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
2303:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
5502:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
16600:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
70Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
79Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
78Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
90Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
78Երեկ, 21:18