«Զելենսկին «վանդակի» մեջ է». Հակոբ Բադալյան
![]() 200 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 16:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կիև է ժամանում Ուկրաինայի հարցով Դոնալդ Տրամպի հատուկ բանագնաց Կիտ Կելլոգը: Նրա այցից առաջ Տրամպը պարզապես ուժգին գրոհ է իրականացրել Զելենսկու ուղղությամբ, նաև հայտարարելով, որ, եթե նա ուշքի չգա և չանցկացնի նախագահի ընտրություն, ապա կկորցնի երկիրը: Սա շատ կոշտ զգուշացում է, ըստ իս, ինչին երեկ անդրադարձա: Կրկնեմ, կարծում եմ դա ավելի շուտ զգուշացում է ուկրաինացիներին, որ, ինչքան երկար մնա Զելենսկին, այնքան խաղաղության հասնելու համար Ուկրաինան ստիպված կլինի վճարել թանկ գին: Եվ այստեղ ասեմ ավելին: Ըստ իս, բոլորովին բացառված չէ, որ առաջիկայում ռազմաճակատում կարող են լինել էական փոփոխություններ, որոնք «դուրս գրվեն» հենց Զելենսկու համառության վրա: Այլ կերպ ասած, Զելենսկին խոշոր հաշվով «վանդակի» մեջ է: Սակայն, այս իմաստով ուզում եմ նաև հիշեցնել մեկ այլ բան: Տրամպը, ըստ էության, խնդիրը ձևակերպել է շատ ավելի վաղ, քան Ռիյադի բանակցությունը: Դեռևս հունվարի 9-ին, երբ Տրամպը դեռ ընտրված նախագահ էր և Կելլոգն էլ ոչ թե նշանակված, այլ հայտարարված հատուկ բանագնաց, արեց հետևյալ հայտարարությունը. «Ես կարծում եմ մարդիկ պետք է հասկանան՝ նա (Տրամպը), չի պատրաստվում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսաստանցիներին: Նա իսկապես փորձում է փրկել Ուկրաինան և պաահպանել նրա սուվերենությունը»: Կելլոգը դեռ հունվարի 9-ին է, ըստ էության, ձևակերպել իրավիճակն ու խնդիրը, որ հարցը Ուկրաինայի սուվերենության, այլ կերպ ասած՝ Ուկրաինա պետության պահպանումն է ընդհանրապես: Տրամպի հայտարարությունը Զելենսկու առնչությամբ, թե՝ ուշքի չգալու դեպքում կկորցնի երկիրը, պետք է դիտարկել այդ շրջանակում: Հարց կառաջանա. թե՝ լավ, ինչպե՞ս կարող է դադարել գոյություն ունենալ Ուկրաինան: Պատերազմի ուժգնացմամբ, ընկերներ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
