«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան
![]() 230 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 20:12 Այսօրվա հանրահավաքը դիտում ենք որպես սկիզբ, այն շարժման, որը պետք է վերջապես մեզ բոլորիս բերի միասնության։ Այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը ասաց՝ եկեք իմ դուռը թակեք, ես իշխանությունը հանձնեմ ժողովրդին։ Որպեսզի մենք դա անենք՝ պետք է, որ մարդկանց թիվը ոչ թե կրկնապատկվի, այլ հրապարակը պետք է լեցուն լինի։ Ես համոզված եմ, որ մենք դա կիրականացնենք մարտի 6-ին՝ ավելի բարենպաստ պայմաններում»,- նշեց գործիչը։ «Այսօրվա ղեկավար կոչվածը մի շարք հանցագործություններ է կատարել ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ․ ամենամեծ հանցանքն այն էր, որ հայտարարեց, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրանով իսկ զրոյացրեց ամբողջ բանակցային գործընթացը և մեր հաղթանակները․․․ Լկտի Ալիևին իրավունք տվեց ՀՀ-ի դեմ հայց ներկայացնել՝ 58 միլիարդ դոլարի։ Այս ամբողջը այդ տղայի խղճի վրա է։ Սա է իր «խաղաղության» գինը․․․ Եթե չարձագանքենք, աշխարհը համարելու է, որ հայ ժողովուրդը համաձայն է դրա հետ։ Այս հրապարակը պետք է լեցուն լինի, պետք է թույլ չտանք նրան մնալ այդ պաշտոնին, որովհետև նրա ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
