Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն պոստեր են տարել»․ Կարինե Հարությունյան

«Թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն պոստեր են տարել»․ Կարինե Հարությունյան
370
Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 09:48

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Հարությունյանի գրառումը․ «Սիսիանում կրկին սուգ է ու էլի ձեր պատճառով ՀՀ Պաշտպանության նախարարություն։
18 տարի մայրը միայնակ իր մինուճար որդուն մեծ դժվարությամբ մեծացրել է ու տվել է քեզ ողջ, առողջ։ 21 րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն տարել եք պոստեր գլուխը կերել։
Մի՞թե հնարավոր չէր օրեր շարունակ ջերմող զինվորին պատշաճ հետազոտել։ Էն որ արդեն անզորությունից ինֆակտ ենք ստանում։ Էս ինչ չարիք եք դուք»։