«ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է»․ Տիգրան Ավինյան

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ քաղաքապետարանը նախապես պատրաստ է եղել առատ ձյան տեղումներին, սակայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի շարժակազմը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից բավարար չէ նման իրավիճակներում լիարժեք աշխատանք կատարելու համար և պետք է հիմնարկը համալրել տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով․ «Արվել է առավելագույնը, որպեսզի քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով փետրվարի 21-ի ժամը 18։00-ից մինչև 22։30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի ճանապարհներ։ Պատճառները եղանակի կտրուկ փոփոխությունն էր, ձյան առատ տեղումները։ Համակարգը նախապես պատրաստ էր, սական խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ: Հաջորդ օրերին ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են»,- ասաց Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց խցանումների առաջացման հիմնական պատճառների մասին․ «Խցանումների առաջացման ուղիղ 80%-ը ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով էր։ Իրար թեթև քսած մեքենաները ժամերով սպասում են՝ երթևեկությունը կանգնեցնելով․ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է»,- ասաց Ավինյանը

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
4503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
12600:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8000:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
95Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
92Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
111Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
96Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 17:54