«Հերթական անգամ իրականցվել է անատամ խաղադրույք»․ Արմեն Հովասափյան
103
Այսօր, 11:48
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, ստանալով ընտրությանը մասնակիցների ձայների 28,6%-ը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱդԳ) կուսակցությունը՝ 20,8%-ով, ինչը պատմական բարձր ցուցանիշ է կուսակցության համար։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որը գլխավորում է գործող կանցլեր Օլաֆ Շոլցը, ստացել է ձայների 16,4%-ը՝ ցուցաբերելով պատմական նվազագույն արդյունք։ Նշեմ, որ Բունդեսթագ են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։ Լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) և ձախ Սառա Վագենկնեխտի դաշինքը (ՍՎԴ) չեն հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5%-անոց շեմը՝ ստանալով համապատասխանաբար 4,3% և 4,972%։ Ընտրությունների ցուցանիշները հատկապես հետաքրքրական են նրանով, որ օրվա իշխանությունը փաստացի պարտվում է՝ իր տեղը զիջելով պահպանողական ու ազգային ուժերին։ Այս ընտրությունները կարևոր են Գերմանիայի քաղաքական դաշտի համար նաև այն առումով, քանի որ ԱդԳ կուսակցության բարձր արդյունքը ցույց է տալիս ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությունը երկրում։ Ըստ էության՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ Գերմանիայում (և ընդհանրապես Եվրոպայում) պահպանողական և ազգայնական ուժերը զգալիորեն ամրապնդում են իրենց դիրքերը։ ՔԴՄ/ՔՍՄ-ի հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս, որ գերմանացի ընտրողները դժգոհ են գործող կոալիցիոն կառավարության ձախակենտրոն քաղաքականությունից՝ մասնավորապես միգրացիոն, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։ Ավելին, ԱդԳ-ի գրանցած արդյունքը վկայում է, որ գերմանացիների զգալի հատվածը նախընտրում է ավելի կոշտ, ազգայնական մոտեցումներ՝ հատկապես միգրացիայի և եվրոպական ինտեգրացիայի հարցերում։ Ի դեպ՝ նման տենդենցը միայն Գերմանիային չի վերաբերում․ մասնավորապես նմանատիպ պատկեր է նաև Ֆրանսիայում Մարին Լե Պենի «Ազգային հանրահավաքը», Իտալիայում Ջորջիա Մելոնիի «Իտալական եղբայրները» և Նիդեռլանդներում Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունը ցույց են տալիս, որ Եվրոպայում պահպանողականության, ազգայնականության և եվրոսկեպտիցիզմի նկատմամբ աճող վստահություն կա։ Ասեմ նաև, որ կոնկրետ Գերմանիայում պահպանողական ուժերի վերելքը որոշակիորեն կապված է նաև ժողովրդագրության հետ։ Չմոռանանք, որ Գերմանիայի բնակչության մոտ 42%-ը 50-ից բարձր տարիք ունի, իսկ ավելի քան 21%-ը 65-ից բարձր է, իսկ որպես կանոն, ավելի մեծ տարիքային խմբերը հակված են կայունության և ավանդական արժեքների։ Ծերացող ընտրազանգվածը սովորաբար նախընտրում է քաղաքական կայունություն և ավելի քիչ է ընդունում կտրուկ սոցիալական կամ տնտեսական փոփոխություններ։ Սա միայն Գերմանիային չի վերաբերում։ Ծերացող բնակչություն ունեն նաև Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, ինչը նշանակում է, որ նմանատիպ միտումներ կարող են շարունակվել ողջ Եվրոպայում։ Այս ամենը նշանակում է, որ եթե ժողովրդագրական դինամիկան չփոխվի (օրինակ՝ ավելի երիտասարդ ընտրազանգված չմասնակցի ավելի ակտիվ), ապա պահպանողական ուժերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը։ Կարող ենք փաստել, որ բոլորիս աչքի առաջ Եվրոպան մտնում է նոր պահպանողական շրջափուլ։ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում պահպանողականության ուժեղացումը հիմնականում գալիս է բնակչության անհանգստությունից՝ կապված միգրացիայի, տնտեսական ճգնաժամերի և ԵՄ ներսում ուժերի վերադասավորման հետ։ Շատ մարդիկ զգում են, որ դասական լիբերալ-կենտրոնամետ քաղաքականությունը չի կարողանում բավարար պատասխաններ տալ այս խնդիրներին։ Չմոռանանք նաև, որ դրան զուգահեռ Եվրոպայի որոշ երկրներում պահպանողական շարժումները խառնվում են պոպուլիստական տարրերի հետ, ինչը ավելի բարդ է դարձնում դասական աջերի և նոր աջերի միջև սահմանազատումը։ Ըստ ամենայնի՝ այս տենդենցը, հավանաբար, կշարունակվի առնվազն մոտակա մի քանի ընտրական ցիկլերում, հատկապես եթե ձախակենտրոն կառավարությունները չկարողանան առաջարկել այլընտրանքային լուծումներ: Ինչ վերաբերվում է՝ այս ամենն ինչ ազդեցություն կունենա ՀՀ հետ կապված։ Նախ չմոռանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլը հանդիպել էր Օլաֆ Շոլցի հետ, իսկ հանդիպումը իշխանական «սազանդարները» փորձեցին ներկայացնել, որպես «պատմական լրջագույն ձեռքբերում», դա էլ քիչ է, Շոլցը հայտարարել էր, թե «Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»։ Այստեղ մենք հերթական անգամ տեսնում ենք, որ իրականցվել է անհեռատես, անհաշվարկ ու անատամ խաղադրույք, դե իսկ պոպուլիզմի չափաբաժնի մասին խոսել թերևս չարժե։ Իսկ եթե ավելի կոնկրետ․ Գերմանիայում և ԵՄ-ում պահպանողականների դիրքերի ամրապնդման տենդեցները հաշվի առնելով, կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են շրջադարձային փոփոխությունների ենթարկվել։ Բանն այն է, որ պահպանողական ուժերը սովորաբար ավելի հակված են ազգային շահերի առաջնայնացման, ինչը նշանակում է, որ ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությունը կարող է ավելի պասիվ դառնալ Հայաստանի համար, եթե դա բխում է ԵՄ-ի ներսում ազգային շահերի կոնցենտրացիայից։ Բացի այդ, Եվրոպայում ուժեղացող պահպանողականները ավելի կասկածանքով են վերաբերվում ԵՄ-ի՝ որպես սուպերազգային կառույցի ընդլայնմանն ու ազդեցությանը։ Սա կարող է նվազեցնել Հայաստանի նման երկրների հետ ակտիվ փոխգործակցության հավանականությունը։ Ինչին իր հերթին վկայում է Նիկոլի կողմից ստանձնած դեպի ԵՄ գնալու ֆեյք օրակարգի փուչ լինելու մասին»։