Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին

Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին
137
Այսօր, 13:06

Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի նախկին վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին․ «Մենք ունեցել ենք վարչական ղեկավար՝ Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է երկու տարի և գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետն իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ խնդիրներ է ունեցել: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Աշոտ Մուշեղյանը դեմ էր այս ակցիային, բայց մենք համախմբվել ենք և ուզում ենք հետ բերել իրեն: Մարզպետը մեզ խոստացավ, որ հարցերը կարգավորեն, նորից կվերականգնեն Աշոտին, մարդն իր հարցերը կարգավորեց, արդարացրեցին իրեն: Հիմա մարզպետը պատճառաբանում է, որ իր հետ չի կարող աշխատել ու նախկին ղեկավարի տղուն է բերել, նշանակել»,- ասում է Ողջաբերդի բնակիչը:
«Ամբողջ գյուղը դեմ է նոր գյուղապետին, ով նախկին գյուղապետի որդին է, նրան նշանակել են ժողովրդի կամքին հակառակ»,- ասում է գյուղի մեկ այլ բնակիչ՝ հավելելով, որ իրենց ակցիան իրազեկման նպատակ ունի, որպեսզի կառավարության անդամները զբաղվեն իրենց խնդրանքով։

Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին