Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դեսպանը քողարկում է Ֆրանսիայի գործած հանցանքն Արցախի նկատմամբ»․ Գագիկ Համբարյան

«Դեսպանը քողարկում է Ֆրանսիայի գործած հանցանքն Արցախի նկատմամբ»․ Գագիկ Համբարյան
136
Այսօր, 15:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում կեղծում է իրականությունը՝ քողարկելով Ֆրանսիայի գործած հանցանքը Արցախի նկատմամբ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի հարցազրույց է տվել «Ռադիոլուր»-ին ու բացահայտ սուտ տեղեկություն հայտնել, թե բա «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։
Օլիվիե Դըկոտինյին կրկնում է այն ապուշ և կեղծ թեզերից մեկը, որն արտաբերում է դավաճան Նիկոլը՝ իր դավաճանությունը՝ Արցախն Ադրբեջանին նվիրելը բարդելով նախկինների վրա։
Նախ՝ բազմիցս է ասվել, որ 1991թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան Հայաստանը ստորագրել է մի քանի վերապահումներով, որոնցից մեկը հենց Արցախը Ադրբեջանի մաս չճանաչելն է եղել։ Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաև Ադրբեջանը։
Երկրորդը՝ եթե այդ դեկլարացիայով Հայաստանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, Ֆրանսիան ի՞նչ էր անում Մինսկի խմբում, որի գլխավոր նպատակն էր լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Ի դեպ, արցախյան հարցով զբաղվող ֆրանսիացի որևէ պաշտոնյա ԵՐԲԵՔ այդ մասին չի հայտնել։
Երրորդը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ 2023թ-ի հունիսի 13-ին հայտարարել էր. «Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս»՝ փաստորեն հերքելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հիմա արտաբերված կեղծիքները...
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Օլիվիե Դըկոտինյին ՍՏՈՒՄ և մոլորեցնում հայությանը։
Պատասխանը շատ պարզ է։ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ Հայաստանը ճանաչել է 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և այս հակահայ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է նաև Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ով իրեն ներկայացնում է որպես Հայաստանի բարեկամ, բայց իրականում ամենամեծ թշնամին է։
Ֆրանսիան գիտենալով, որ հայությանը կարելի է խաբել ամեն տեսակ զուգարանի թղթից էժան հայամետ հիմար թղթի կտորներով՝ օրինակ՝ Փարիզ քաղաքը ճանաչում է Արցախի անկախությունը և նմանատիպ հիմարություններ, որոնք ՈՉԻՆՉ են և ձևանալով հայ ժողովրդի բարեկամ, իրականում ամեն ինչ անում է Ռուսաստանին դուրս հանել Հայաստանից և Հայաստանը նվիրել Թուրքիային և այդ քաղաքական գիծն առաջ տանելու համար հաճախակի և տարբեր մակարդակներում կեղծ և սուտ տեղեկություններ է տարածում՝ փորձելով նաև քողարկել իր սեփական հանցանքները Հայաստանի և հայերի նկատմամբ, քանի որ Արցախի հայաթափման մեջ Ֆրանսիայի մեղավորությունը շատ մեծ է, որի նախագահ Մակրոնի ստորագրությունը դրված է Պրահայի փաստաթղթի տակ և որի հիման վրա էլ Արցախը շրջափակվեց Բաքվի կողմից, իսկ հետո էլ հայաթափվեց։
Ի դեպ, ֆրանս-ադրբեջանական այժմյան մենամարտը ևս կեղծիք է։ Ծիծաղելի է, երբ ֆրանսիական Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական ելույթների մեջ Փարիզի կողմից մեղադրվող Ադրբեջանի նկատմամբ նույն Մակրոնը ՈՉԻՆՉ չի ձեռնարկում՝ ո՛չ դիվանագիտական հարաբերություններն է խզում, ո՛չ տնտեսական կապերն է չեղարկում, ո՛չ էլ հակաադրբեջանական կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Ընդամենը ԻԲՐ «վիճում» են՝ հենց հայերին էլ ցույց տալու համար, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններն ԻԲՐ շատ վատ են։
Ֆրանսասեր հայությանը նաև հիշեցնեմ, որ հենց Ֆրանսիան է 1921թ-ի աշնանը Անկարայում գաղտնի պայմանագիր ստորագրելով հրաժարվել Կիլիկիայից ու այն նվիրել Թուրքիային»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան