Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման

Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
84
Այսօր, 12:54

Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ սահմանափակումները գործում են Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։
Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում ժամանակավորապես սահմանափակվել է անցումը նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունը բաց է։