Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը երկուշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների հաջորդ՝ 16-րդ փաթեթը, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պատժամիջոցների այս նոր փուլն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ստվերային նավատորմի, այլ նաև նրանց դեմ, ովքեր աջակցում են նավթատարների շահագործմանը, ինչպես նաև մեր պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող բանկերի և քարոզչական միջոցների դեմ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը:
Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցուցակները համաձայնեցվել են 48 անձանց և 35 կազմակերպությունների համար, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողությունների համար»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև Ռուսաստանում բնակվող կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև ռուսաստանցի միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
309Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
202Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
160Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56126.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69622.10.2026, 02:06