Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վարժական հավաքներից խուսափելու համար 150 անձ անցնում է դատական գործընթացներով

Վարժական հավաքներից խուսափելու համար 150 անձ անցնում է դատական գործընթացներով
88
Այսօր, 19:54

ՀՀ կառավարույթունը որոշում է հայտարարել՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը: Վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 150 քաղաքացի դատարանի առաջ է կանգնել, անգամ կան ազատազրկվածներ: Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը: Վարժական հավաքներից խուսափելու համար մի շարք մեղադրյալների նկատմամբ էլ կիրառվել է տուգանք՝ 300 հազարից մինչև 600 հազար դրամի չափով: Իսկ 40-ից ավել մեղադրյալների գործով նիստերը դատարաններում շարունակվում են:

Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է