Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Միջնորդությամբ պահանջելու եմ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ». Արսեն Բաբայան

«Միջնորդությամբ պահանջելու եմ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ». Արսեն Բաբայան
125
Այսօր, 20:18

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն–հաղորդում գրել։
Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:
Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեա–քաղաքական հետապնդման ՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան