Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց

«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
217
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 17:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ակնարկեց իր հրաժարականի հնարավորության մասին:
Բոլոր արկածախնդիրների տրանսֆորմացիան նույն ընթացքն ունի. կարգավորման բալանսավորված տարբերակների մերժում, աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներ, ֆիասկո, հետո՝ մեղավորների փնտրտուք:
Հայկական էլիտան պատերազմից հետո չկարողացավ զոհաբերել Փաշինյանին՝ երկրի գահավիժումը կանխելու համար:
Կգնա՞ այլ քայլին Ուկրաինայի էլիտան:
Դժվարանում եմ ասել, բայց Զելենսկիի շրջապատում անհամաձայնություն ձայներ, այնուամենայնիվ, լսվում են:
Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. թերևս, գիտակցում է, որ ինքնակամ հեռանալն ավելի արժանապատիվ է, քան մեծ գործարքներում զոհաբերվելը»։