Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց

Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
95
Այսօր, 16:42

Աջափնյակի դատարանում այսօր շարունակվում էր «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցներից հանել գրավն ու վարչական հսկողությունը, իսկ բացակայության արգելքը մնացել է․ «Կարծում եմ՝ տրամաբանական որոշում էր, որովհետև վարչական հսկողությունը կիրառվել էր վկայի նկատմամբ ինչ-որ գործողություն անելու ռիսկը հաշվի առնելով։ Վկան հարցաքննված, ավարտված է»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

2024 թ. ապրիլի 15-ին Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին։ Նրա փաստաբանները հայտնել էին, որ ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի մասին