«Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»․ Վարդգես Գասպարի
![]() 86 Այսօր, 16:24 Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «ավտոբուսի գործով» դատական նիստի ժամանակ այսօր դատարանի բակում գետնին պառկած ակցիա է իրականացրել՝ հետևյալ գրությամբ պաստառը ձեռքին․ «Ձերբակալվածի՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»։ Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։ 2024 թ. ապրիլի 15-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանը նույն օրը ձերբակալվել էր։ Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։ |
«Այս գործի հետ ով առնչություն է ունենում, այնուհետև դառնում է նախկին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4918:42«Ոտքի կանգնեʹք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում». դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)
22717:12Հրապարակվել են Մարսելում ՌԴ հյուպատոսության շենքի մոտ պայթյունի կադրերը (տեսանյութ)
14216:50Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց (տեսանյութ)
8516:42«Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»․ Վարդգես Գասպարի
8516:24«Պահանջում են վարորդներից՝ վեճի բռնվել բոյկոտող քաղաքացիների հետ»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
11915:36«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9015:24«Վալիդատորը մերժում է վճարումը, սակայն քարտից գումար է գանձվում»․ Սամվել Հակոբյանը՝ պատճառների մասին
18515:18