Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել և կրկին առարկություններ հայտնել դատարանի կազմի վերաբերյալ։ Միջնորդությունը չի քննարկվել։ Նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով։ Դատավորն ընդմիջում է հայտարարել՝ բուժզննում ապահովելու համար։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանից պահանջել են ինքնակամ ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։ Այնուհետև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները սկսել են նրան հարցեր տալ։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը Վարդանյանին հարցրել է, իբր, «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացման», նյութական և այլ վնաս պատճառելու վերաբերյալ նրա վերաբերմունքի մասին։ Վարդանյանին հարցեր են ուղղել նաև «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը հանգեցրած իրադարձությունների», Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրամի հետ ունեցած կապի, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու մասին։ Հարցեր են հնչել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։ Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին։

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
1023:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
2223:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
7623:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
4722:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
7022:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
6022:12
Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն հոկտեմբերի 27-ից
11921:30
«Ահա Ստեփանավանի կենտրոնական փողոցներից մեկի վիճակը». Լիա Սարգսյան
6320:54