Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Բագրատ Սրբազանն այցելել է Մանե Թանդիլյանին

Բագրատ Սրբազանն այցելել է Մանե Թանդիլյանին
202
Այսօր, 14:48

«Սրբազան պայքար» շարժումը հայտնում է. «Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին։

Նշենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Նշենք նաև, որ Մանե Թանդիլյանի խնդրանքով լրատվամիջոցները մուտք չեն գործում վրան և բոլոր նկարահանումներն արվում են դրսից»:

Աղբյուրը`   Բագրատ Սրբազան