Ի՞նչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին
![]() 328 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 15:48 ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ «2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։ 2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։ Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է»,- գրում է լրատվամիջոցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

