Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Հանձնարարվել է վարորդական իրավունքի քննությունների հաշվին լցնել պետբյուջեն

Հանձնարարվել է վարորդական իրավունքի քննությունների հաշվին լցնել պետբյուջեն
155
Այսօր, 11:12

Վերջին ամիսներին բազմապատկվել են քաղաքացիների՝ վարորդական իրավունքի քննություններից, առանց հիմնավորման և ապացույցի, անբավարար ստանալու դժգոհությունները։ Դժգոհությունները վերաբերում են հիմնականում քննությունների գործնական մասին։
Համացանցը ողողված է պատմություններով, որոնք ներկայացնում են միջադեպերը, երբ քննությունն ընդունող տեսուչն առանց մասնագիտական մեկնաբանության նշանակում է անբավարար և նշանակում նոր քննություն։ Քննություն հանձնող քաղաքացիներն էլ, զգուշանալով հետագայում կրկին անբավարար գնահատական ստանալու վտանգից, չեն կարողանում վիճարկել սխալը։ Ավելին, հետագայում պարզում են, որ քննության ընթացքում ստացել են անբավարար՝ մի պատճառաբանությամբ, սակայն հետագայում, փաստաթղթերում լրացվել է այլ պատճառաբանություն։
Ասում են՝ քննություն ընդունող տեսուչներին հրահանգ է իջեցվել քննության ընդունումը կազմակերպել այնպես, որ, անգամ քննությունն անսխալ հանձնող քաղաքացիները դրական արդյունք ստանան 2-րդ և 3-րդ փորձից, այդ կերպ ստիպելով քաղաքացիներին, նվազագույնը երկու անգամ վճարել քննության համար նախատեսված 12 000 դրամ պետական տուրքը։ Ասում են նաև, որ որոշ տեսուչներ այդ մասին ազնվորեն հայտնել են քննություն հանձնողներին, նշելով՝ «․․․ մեզ այդպես է հրահանգված, ․․․ մի անհանգստացեք, ․․․ հաջորդ քննությանն անպայման ստանալու եք»։