Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Տավուշի մարզի դպրոցներում առաջին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է». Ոսկան Սարգսյան

«Տավուշի մարզի դպրոցներում առաջին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է». Ոսկան Սարգսյան
268
Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 17:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի դպրոցներում առաջին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է
Ծնելիության ցածր ցուցանիշների, շարունակվող արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների, այդ թվում՝ առաջին դասարանցիների թիվը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներկայումս սովորում է 1389 առաջին դասարանցի, բոլոր դպրոցներում առկա են առաջին դասարանցիներ: 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը եղել է 1467, 2023-2024 ուսումնական տարում՝ 1465: Երկու տարում մարզի դպրոցների առաջին դասարանցիների թիվը նվազել է 76-ով»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան