«Ամեն երկրորդ պարեկը մեքենան վարում է հեռախոսը ձեռքին». Նաիրի Հոխիկյան
![]() 205 Այսօր, 10:48 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Մեղրիում ոստիկանության մեքենան մխրճվել է մայթեզրին կայանած կամազի մեջ։ Հետևանքները տեսնում եք նկարներում։ Ես չգիտեմ, թե իրականում ինչն է եղել այդ վթարի պատճառը, բայց փաստ է, որ պարեկները այդպիսի վթարների ենթարկվում են հիմնականում հեռախոսների պատճառով։ Ամեն երկրորդ պարեկը մեքենան վարում է հեռախոսը ձեռքին։ Կամ խոսում են, կամ սոցիալական ցանցերում են։ Ու քանի որ պարեկներն են օրենքի պահապանները, հենց նրանք էլ անխնա խախտում են օրենքները։ Ո՞վ պիտի պատժի նրանց։ Արդյունքում լինում են վթարներ, որոնց հետևանքով վնասվում են մարդիկ ու մեքենաներ։ Ոստիկանության գարաժները լցված են պարեկային ոստիկանության վթարված ու ջարդված մեքենաներով, որոնք գնելու համար պետական բյուջեի փողերն են ծախսվում։ Ոստիկանության աշխատողների ապօրինություններն ու ամենաթողությունն այնքան շատ են, որ մարդիկ կողքից նայում ու կրկնում են նույնը։ Եթե ոստիկանին կարելի է մեքենայի ղեկին զբաղվել հեռախոսով, հայհոյել ուրիշներին, փողոցային խուլիգանի վարքագիծ ունենալ՝ իրեն սուտի գողականի տեղ դնելով ու արա, ախպեր-ով խոսելով, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել շարքային քաղաքացին»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«2024-ին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել»․ Գառնիկ Դանիելյան
10614:30«Միջպետական ճանապարհը միակողմանի է». Ոսկան Սարգսյան
11214:06«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11912:42Ապրիլի 1-ից հունիսի 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
14711:42«Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է». Հայկ Սարգսյան (տեսանյութ)
10811:30Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ
14211:24Հանձնարարվել է վարորդական իրավունքի քննությունների հաշվին լցնել պետբյուջեն
15211:12«Ամեն երկրորդ պարեկը մեքենան վարում է հեռախոսը ձեռքին». Նաիրի Հոխիկյան
20510:48