«Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է». Հայկ Սարգսյան
![]() 176 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 11:30 «Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորը ընդգծեց, որ խաղամոլությունից անմասն չի մնում նաև բանակը, որը մեր հասարակության հայելին է: «2024թ.-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել»,- նշեց պատգամավորը՝ կոչ անելով զերծ մնալ խաղամոլությունից, որը կախվածություն և հիվանդություն է։ Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,– հայտնեց Հայկ Սարգսյանը: |
«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո
000:24ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին զոհվել է Իսրայելի կողմից Դոհայի հրթիռակոծության ժամանակ
159Երեկ, 23:14ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար
105Երեկ, 23:03«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դաս տվեց ՀՀ իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
136Երեկ, 22:54Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 10-11-ին
133Երեկ, 21:36Արցախի դրոշը՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպմանը (տեսանյութ)
169Երեկ, 21:06«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ
117Երեկ, 21:00«Երեխաներին դանակահարո՞ւմ են, զաթո ասֆալտ է քաշել Նիկոլը, որ էդ ասֆատի վրայով հասցնեք հիվանդանոց». Սևակ Հակոբյան
130Երեկ, 20:24