Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դատարանը Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Դատարանը Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունել»․ Գրիգոր Իսկանդարյան
178
Այսօր, 16:48

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան եթերում։
Նա դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։
«Ես ինքս «Opel» մակնիշի մեքենա ունեմ։ Դատական հայցով խորհրդանշական 500 հազար դրամ փոխհատուցում ենք պահանջել վիրավորանքի համար․․․հիշեցնեմ՝ Տիգրան Ավինյանի հոր արտահայտությունը չեն մոռացել, իսկ այդ սիմվոլիկ գումարը կուղղվի կամ բարեգործության կամ կտանք իրենց կգնան կկրթվեն»,- ասաց Իսկանդարյանը։