Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը

Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը
289
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 20:48

Para TV-ն հայտնում է․ «Շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։
Շեշտենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։
Անհնար է անտեսել մի ուշագրավ հանգամանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում»։

Աղբյուրը`   Para TV