Հայաստանում ընձառյուծի պոպուլյացիան զարգանում է

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրը՝ 20 տարի առաջ, դարձավ պատմական, քանի որ առաջին անգամ Հայաստանում լուսանկարվեց ընձառյուծ։
Բացառիկ կադրը դարձավ շրջադարձային բնապահպանական ջանքերի համար՝ հաստատելով տեսակի ներկայությունը Հայաստանում և հիմք դնելով ընձառյուծի պահպանությանն ուղղված հետագա քայլերին։
Տարիների համառ ջանքերի արդյունքում, մենք հասանք կարևոր նվաճման. Հայաստանում ընձառյուծի պոպուլյացիան ոչ միայն գոյատևում է, այլև զարգանում, և վերջերս արձանագրված ընձառյուծի առաջին ձագի ծնունդը Հայաստանում փաստում է այս մասին։
Այս տասնամյակների ուղին լի է նվիրումով, հաստատակամությամբ ու համագործակցությամբ։ Ուստի միասին նշենք այս կարևոր տարեդարձը և շարունակենք բնապահպանությանն ուղղված մեր ջանքերը»։

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36