ԵՄ-ն դատապարտում է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հարձակումները

Եվրոմիությունը դատապարտել է Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին և կոչ է արել պաշտպանել սիրիացի խաղաղ բնակիչներին, ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է վերջին հարձակումները, որոնք ենթադրաբար իրականացվել են Ասադամետ տարրերի կողմից Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի դեմ, ինչպես նաև ցանկացած բռնություն խաղաղ բնակիչների նկատմամբ: Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ սրման ֆոնին: Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։
SOHR-ը պնդում է, որ վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է սպանվել ափամերձ Սիրիայում։

«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
1222:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
4521:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
4921:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
5821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
6720:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
6620:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
5919:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7119:30