«Մեր բնագավառում էլ պիտի ծանոթ-բարեկամ լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին»․ տնտեսվարող

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստացել էր, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, քննարկումներ կլինեն, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական քայլ չենք տեսել, ուստի նորից ակցիա ենք իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում ասում է տնտեսվարող Կարինե Գևորգյանը, ով շաբաթներ շարունակ մասնակցում է շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին։ Դիտարկմանը, թե ոսկու շուկայի տնտեսվարողները չեն մասնակցում ակցիաներին, կարծես նրանց խնդիրը լուծվել է, տիկին Կարինեն պատասխանեց․ «Ինչքան տեղյակ եմ, այնպես չէ, որ իրենց հարցը լուծում է ստացել, քննարկումներ են դեռ, Նաիրի Սարգսյանի առաջարկով է եղել (խմբ․ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ առաջարկել էր ոլորտի շրջհարկը սահմանաել 1%)։ Կարծում եմ՝ նա ոսկու գործի մեջ կա, հետևաբար իր շահերից ելնելով առաջարկ է արել։ Գուցե մեր բնագավառում էլ պիտի Նաիրի Սարգսյան լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, երևի ծանոթ- բարեկամով է»,- ասում է տիկին Կարինեն։ Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ուղղակի ատում է հայ ազգին, քանի որ ոչ միայն տնտեսվարողներին, այլ բոլորին է «նեղություն պատճառում»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36413.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
107013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
42112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
41312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
75511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
116311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34311.08.2026, 16:54