««Կարգին հաղորդում»-ը հիշո՞ւմ եք` «սևերը՞, թե՞ սպիտակները», հիմա ՊԵԿ-ինն է»․ Նաիրի Սարգսյան

Եթե Հարկային օրենսգրքում շրջանառության հարկի մասին հատվածում ունենանք տարբերակված դրույքաչափ ոսկու և թանկարժեք մետաղների վաճառքի համար՝ սահմնելով 1% դրույքաչափ, ապա ոսկու շուկան հնարավոր կլինի բերել սպիտակ դաշտ։ ԱԺ-ում տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հատնեց վարչապետի նախկին օգնական, գործարար Նաիրի Սարգսյանը․ «Ես ինքս վերջին տաս տարվա ընթացքում տարբեր առիթներով ոսկի եմ գնել, ոչ ոք ՀԴՄ կտրոն չի տվել, ես հասկանում եմ, եթե տա՝ շահույթ չի ունենա»,- ասաց նա՝ ոչ իրատեսական համարելով նաև այն, որ ոսկու վաճառաքով զբաղվող անձը պետք է յուրաքանչյուր ձեռքբերված ապրանքի համար ունենա առանձին փաստաթուղթ։ «Գործող հարկային օրենգիրքը թուլ է տալիս, որպեսզի ոսկու շուկայի առևտրականները հարկվեն 1%-ով, բայց դրա հիմքում պետք է լինի ահռելի փաստաթղթաշրջանառություն։ Վաճառողը եթե 120 զարդ ունի, հատ-հատ պետք է ասի ումից է գնել։ Կապ չունի, թե ինքը ումից է այդ ոսկին առել, միևնույն է, այդ դեպքում հարկը 10%-ից դառնալու է 1%, առաջարկում եմ միանգամից սահմանել 1%։ «Կարգին հաղորդումը» հիշո՞ւմ եք, հովիվ Բաբկենը, որ ասում են՝ ինչքա՞ն միս է տալիս, ասում է՝ սևերը՞, թե՞ սպիտակները, պարզվում է երկուսն էլ իրենն են։ Հիմա ՊԵԿ-ինն է, գալիս հարցնում է՝ ոսկին ումի՞ց ես առել՝ Պողոսի՞ց, թե՞ Պետրոսից, իմաստը ո՞րն է դա իմանալու, եթե արդյունքում միևնույն է հարկը 10-ից դառնալու է 1%, թող 1%-ով հարկվի, առևտրականը կա իր ընկերոջ անունով ձևակերպի իր ոսկին»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
11318:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38703.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
42303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
125402.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43301.09.2026, 18:24