«Սերժ Սարգսյանի թողտվությամբ ու ՀՀԿ-ականների աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության»․ Ալեքսանդր Կոչուբաև
![]() 239 Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 10:24 Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը 5-րդ ալիքի եթերում խոսել է այն մասին, թե ինչպես 2018 թվականին «Սերժ Սարգսյանի թողտվությամբ իշխանությունը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին»։ Նա փաստեր է ներկայացրել՝ ապացուցելով իր ասածը․ «Ես վերցրել եմ 2006-2013թթ․ ընթացքում ՀՀ-ում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ 2006-ին ԱԺ-ն թույլատրել է պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման 5 տարի ժամկետով և կրել են պատժի նվազագույնը 1/3-ը։ Այսպես է եղել նաև 2009 և 2013 թվականներին, բոլոր այս փաստաթղթերում 2-րդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Իսկ հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը․ համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման և կրել է պատժի 1/4-ը։ Պարոն Փաշինյանը ենթարկվել էր 7 տարի պատասխանատվության, այսինքն այդ պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ և հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Եվ նաև երկրորդ նրբությունը, այստեղից դուրս է մնացել 2-րդ անգամ հանցանք կատարելը, քանի որ պարոն Փաշինյանը 1998 թվականին էլ է եղել դատապարտված։ Այստեղ 1/4 է իջեցվել նվազագույն շեմը, իսկ Փաշինյանը կրել էր իր պատժի 1/4-ը»,- ասաց Կուչուբաևը։ Նա անդրադարձավ նաև 2015 թվակականին «Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությանը»․ «Սերժ Սարգսյանը ունի՞ բարձրագույն կրթություն, այո ունի, իսկ մինչև 2015 թվականը պատգամավորի համար նախատեսվա՞ծ էր բարձրագույն կրթության պարտադիր ցենզ, այո, պարտադիր էր։ Վարչապետի համար նախատեսվա՞ծ էր պարտադիր բարձրագույն կրթություն, այո՛, նախատեսված էր։ Իսկ 2015 թվականի Սահմանադրությմաբ վարչապետն այլևս պարտադիր չէ, որ ունենա բարձրագույն կրթություն։ Լավ, սա Սերժ Սարգսյանի՞ համար էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Կրթություն չունեցողը պարոն Փաշինյանն էր։ Հետևաբար Սահմանադրությունը Փաշինյանի համար էր»,- ասաց Կոչուբաևը՝ հավելելով, որ այն ինչ եղավ 2018-ին պետք է լիներ 2016-ին, որը չստացվեց։ Նրա կարծիքով 2018 թվականին ոստիկանական համակարգը ի զորու էր «1 ժամում փողոցում եղած թափորը տուն ուղարկել»։ Նա վստահ է ժողովրդի ցասումն իր պիկին հասավ «մարտի 1-ից դասեր չեք քաղել» արտահայտությունից հետո, ինչն էլ տարավ հեղափոխոխության։ Կոչուբաևը, հենվելով իր առաջ բերած բազմաթիվ փաստարկների վրա, եզրակացնում է․ «Հանրապետականների աջակցությամբ, Սերժ Սարգսյանի ուղիղ թողտվությամբ Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
