«Ադրբեջանցի պատգամավորն ասում է` Հայաստանը մոռացել է, որ երկաթյա բռունցքը տեղում է». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ, ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի հարցազրույցից մի հատված․ «Այն, որ ԵՄ հետախուզության աշխատակիցները վերջին շրջանում ակտիվորեն մշտադիտարկում են պայմանական սահմանը և հետախուզական տեղեկատվություն տրամադրում հայկական բանակին ադրբեջանական բանակի տեղակայման վերաբերյալ, նրանց չարամիտ ծրագրերի մի մասն է: Ավելին, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանը նախատեսում է կրկին օկուպացնել պայմանական սահմանի մոտ գտնվող մեր տարածքները՝ ապրիլին կայծակնային արագ պատերազմ սկսելով։
Սակայն նրանք մոռանում են, որ երկաթե բռունցքը տեղում է։ Եթե Հայաստանը փորձի իրականացնել իր ծրագրած ագրեսիան, մեր պատասխանը կլինի շատ կոշտ։ Թող նրանք մտածեն հետևանքների մասին, քանի դեռ ուշ չէ և զերծ մնան պատերազմ սկսելուց․․․ Եթե Հայաստանը պատերազմ սկսի մեր տարածքները կրկին օկուպացնելու մտադրությամբ, ապա Հնդկաստանից և Ֆրանսիայից ձեռք բերված մարտական տեխնիկան ի վերջո կցուցադրվի մեր Հաղթանակի զբոսայգում։ Այնտեղ բավականաչափ տեղ կա նոր ցուցանմուշների համար։ Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ավելի շատ դագաղներ ընդունելու․․․»։
Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Երբ ունես նման կանխատեսելի ու վտանգավոր հակառակորդ, բայց ոչ մի իրական քայլ չես անում զսպելու համար, այլ փոխարենը պատրաստ ես նրան զիջել վերջին խաղաքարտերդ անգամ, դա նշանակում է կամ կատարյալ տգետ ես, կամ անթաքույց կոլաբորանտ։ Ես իմ կարծիքը շուտվանից ասել եմ, թե որ տարբերակին եմ հակված»

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
9500:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
141Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
144Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
102Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
184Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
101Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
92Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
106Երեկ, 14:12