«Բաքվի հերթական պահանջի անունն է «Իրական Հայաստան»»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյբուքյան գրառումը․ ««Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»: Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը:
Ադրբեջանը գրպանը դրեց հետևյալը՝
Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել,
120.000 հայ չի գաղթել այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնություն էր:
5000 հոգի հայ մարդ ոչ թե զոհվել է հանուն իր հայրենի հողի համար մղվող պայքարում այլ եղել է զավթիչ, օկուպանտ և անջատողական:
Հաջորդը՝
ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայությունը հիմնավորում էր, որպես խաղաղության միակ երաշխիք տարածաշրջանում:
Հաջորդը՝
Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից, այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից:
Այսքանով ոչինչ չի ավարտվում:
Այս ամենը զիջելուց և հպատակվելուց հետո փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետևյալ կերպ:
«Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
Այս ամենը զիջողը շատ լավ գիտի, որ «նվերը» չի անցել, իր ուրացումը չի բավարարել և արդեն որոշ ժամանակ է զբաղված է հերթական պահանջի փաթեթավորմամբ, որի անունն է Իրական Հայաստան:
P.S. Իրական Հայաստան կոչվածը դա Ավարտված Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթավորումից:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
1603:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
6401:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
7700:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
81Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
91Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
80Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
91Երեկ, 21:54