«Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին». Սուրեն Սուրենյանց
![]() 260 Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 22:00 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. ««Մենք արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը»,- երեկ ասել էր Հայաստանի ԱԳ նախարար Մեր կասկածները, ցավոք, հիմնավոր էին: «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Ի՞նչ եք կարծում, Բաքուն այլևս պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Իհարկե, ոչ: Հենց այսօր Բաքվից հնչել են նոր պահանջներ: «Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ»,- այսօր ասել է Բայրամովը: Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ բավարարելու է Բաքվի նաև այս պահանջը: Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել: «Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ օրակարգից դուրս չի եկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մոտ տասն օր առաջ, Ադրբեջանին խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին, ըստ էության, առաջարկել է «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը: Փաշինյանը չունի «կարմիր գծեր» և կասկածից վեր է, որ «ճկուն» լուծում է գտնելու նաև այս հարցում: Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, որն, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է: Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
