«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
5414:00
««Արևմտյան Ադրբեջանի համայնքն» աշխատանքային խումբ է ստեղծել՝ Հայաստանի տարածքում աղվանական ժառանգությունն ուսումնասիրելու համար»»․ ադրբեջանական ԶԼՄ
5413:42
«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան
5913:30
«Փաշինյանի դեպքն ամբողջվին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում»․ Արմեն Հովասափյան
6413:24
«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան
6513:12
«Պարադոքսն այն է, որ «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում է արգելված թեմա»․ Արտակ Զաքարյան
5913:06
«Քննարկել ենք Ուկրաինային աջակցելու փաթեթը». Զելենսկի (տեսանյութ)
14712:42
«Եթե Փաշինյանը որոշի Տիգրանաշենը հանձնել, ինչպե՞ս եք պայքարելու». լրագրողը՝ Տիգրան Աբրահամյանին (տեսանյութ)
6512:36